Արտեմ Հովհաննիսյան6 S Ee x0G lc פ lI GgDWw, bmWwd nkGuy

Picto infobox med.png
Արտեմ Հովհաննիսյան
Ծնվել է1824
ԾննդավայրՋուղա
Մահացել է1888
Մահվան վայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
ԿրթությունԼազարյան ճեմարան և Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա
Մասնագիտությունբժիշկ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1857)

Արտեմ Հովհաննեսի Հովհաննիսյան (1824, Ջուղա - 1888, Թիֆլիս, Ռուսական կայսրություն), հայ բժիշկ: Բժշկական գիտությունների դոկտոր (1857): Կովկասյան բժշկական ընկերության և Թիֆլիսի հայ բժիշկների ընկերության հիմնադիրներից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտեմ Հովհաննիսյանը ծնվել է 1824 թվականին, Ջուղա քաղաքում: Ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը և Սանկտ-Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան: Աշխատել է Թիֆլիսի քաղաքային հիվանդանոցում, ապա եղել է Կովկասյան բժշկական ընկերության վարչության կառավարչի օգնական: Եղել է հայկական սեմինարիայի բժիշկ, այնուհետև՝ տնօրեն, «Առողջապահական թերթ» (1881-1889) ամսագրի մշտական աշխատակից[1]:

Աշխատանքները վերաբերում են էպիլեպսիայի հիմնահարցերին, նորածինների առողջության պահպանմանը, տարբեր հիվանդությունների ախտանշաններին: Կովկասյան բժշկական ընկերության և Թիֆլիսի հայ բժիշկների ընկերության հիմնադիրներից է: Մշակել է հիվանդությունների կանխարգելման միջոցառումներ: Հեղինակ է «Բորժոմի և նրա հանքային աղբյուրների մասին» (ռուսերեն, 1878) մենագրության:

Արտեմ Հովհաննիսյանը մահացել է 1888 թվականին, Թիֆլիսում:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հովհաննիսյան Ա. Հ., Բորժոմի և նրա հանքային աղբյուրների մասին, մենագրություն, 1878:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
_MSl Z To aqBbCNx SרdG l 7,jiט89Avr3123ql6 JטYyEj Si3